Օքսֆորդի համալսարանում այսօր Գալուստ Գյուլբենկյան հայագիտության պրոֆեսորի հետ համագործակցությամբ տեղի ունեցած դասախոսության շրջանակում քննարկել ենք արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:
Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկայացրել եմ մեր բնակիչներին Ադրբեջանի դիտավորությամբ պատճառած տառապանքների, ինչպես նաև 2024թ. փետրվարի 13-ին Հայաստանի զինծառայողների սպանությունների փաստերը: Քննարկվել են լուծումները:
Մեծ Բրիտանիա այցը կազմակերպվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հրավերով:
Կարդացեք նաև
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան