Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի էկրանին էր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմը, որը ռեժիսորն իրականություն է դարձրել Դինո Բուզատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպից ոգեշնչված։ Ֆիլմի գլխավոր երկու դերակատարներից մեկը ԵԹԿՊԻ-ի շրջանավարտ, դերասան Սամվել Թադևոսյանն է։
Ֆիլմի դիտմանը ներկա էր նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն։
Կինոդիտման ավարտին Ջեսիկա Վուդվորթը տեսաուղերձով ողջունեց ներկաներին, այնուհետև ծավալվեց քննարկում ֆիլմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի հետ։
Կինոդիտումն իրականացվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցության շրջանակում՝ ուսումնական նպատակով։
Նշենք, որ «Լուկա» ֆիլմը ստացել է պետական աջակցություն։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ