ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ հարաբերությունների ավելի սերտացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևի՝ նման ճնշող մեծամասնությամբ ընդունումն ու հստակ ուղերձները:
Մենք շարունակում ենք ջանքերն այդ ուղղությամբ՝ ուսումնասիրելով գործընկերության հետագա խորացման հեռանկարները` ժողովրդավարությանը, զարգացմանը և տարածաշրջանում հարատև խաղաղության կառուցմանը մեր ամուր հանձնառությամբ»: