Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզ բնակավայրի դպրոցի բակում տեղադրվել է Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի կիսանդրին։
Քանդակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմից ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ և այլ հյուրեր։
Կիսանդրու տեղադրման նախաձեռնությունը պատկանում է Արալեզի երկրապահ կամավորականներին՝ Լյովա Գալստյանի գլխավորությամբ։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Սպարապետի կիսանդրու առաջ, ապա տեղի է ունեցել միջոցառում, ցուցադրվել է նաև ֆիլմ, որը պատմում էր Վազգեն Սարգսյանի կյանքի ու անցած մարտական ուղու մասին։
Կարդացեք նաև
Արարատի մարզպետի աշխատակազմ