Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստն էր: Դատական նիստից հետո լրագրողները հարցրեցին՝ Նիկոլ Փաշինյանը ասուլիսին Հայաստանի քարտեզով էր եկել, հաջորդ ասուլիսին այդ քարտեզն ուժի մե՞ջ է լինելու, թե՞ այլ տարածքներով է ներկայանալու:
Աշոտյանը պատասխանեց. «Շատ խորհրդանշական էր, որ Հայաստանը Նիկոլի ձեռքերում դարձել էր մուլյաժ, որով ինքը խաղում էր»:
Անդրադառնալով ԵՄ-ի անդամակցության մասին խոսակցություններին՝ Աշոտյանն ասաց. «Մեզ խոստանում են Բրյուսել տանել, բայց մեր օդանավն այդքան վառելիք չունի, Բրյուսելն էլ չի ընդունելու, մեզ Անկարա են իջացնելու Բրյուսելի փոխարեն, եթե ճանապարհին չպայթենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իսկ ձեր տատը պատահաբար ծովայի՞ն չէ։