Լրահոս
Օրվա լրահոսը

Կան հայկական հաղորդումներ, որոնք մաքսիմում լավ մեմ դառնալու շանսեր ունեն. բլոգեր Նիկոլայ Հայրապետյան

Մարտ 14,2024 17:57

Մեմերը՝ բլոգեր Նիկոլայ Հայրապետյանի աչքերով

– Մեմեր ասելով ի՞նչ եք հասկանում:

-Մեմեր ասելով հասկանում եմ երևի վիզուալ ինչ-որ իրավիճակների ֆիքսում, որոնք օգտագործվում են տարբեր զգացողություններ ստեղծելու նպատակով։

– Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է դարձնում մեմը հաջողակ կամ հայտնի:

-Ճիշտ պահի, ժամանակի ու ճիշտ լսարանին տեղ հասցնելը։

– Ինչպե՞ս են մեմերն ազդում ինտերնետային մշակույթի և հաղորդակցության վրա:

-Կարծում եմ մաքսիմում ազդում են ասոցիացիաներ փոխելով: Օրինակ՝ բոլորս գիտենք, որ Օսկար մրցանակաբաշխությունը բավականին լուրջ ու կարևոր իրադարձություն է, բայց միայն մեմերն են թույլ տալիս այլ տեսանկյունից նայել դրան։ Ինչ-որ արտահայտություններ կամ շարժումներ, որոնք արվել են այլ նպատակներով, մեմեր ստեղծողները դրանք օգտագործում են այլ տեսանկյունից, այլ նպատակներով։ Հիմնականում մարդկանց զվարճացնելու համար։

– Ըստ Ձեզ, որո՞նք են որոշ ընդհանուր տարրեր կամ թեմաներ, որոնք հանդիպում են մեմերում:

-Ներկա ժամանակներում մարդկանց նոստալջիք իրերը կամ երևույթները:

– Ամերիկյան և հայկական մեդիադաշտից ո՞ր մեմերը կառանձնացնեք, որոնք այսօր էլ արդի են և սիրելի․

-Հայկականը միանշանակ պետք է նշել «Կիսաբաց լուսամուտների» շատ-շատ արտահայտությունները կամ դրվագները: Բայց նաև «X factor» կամ «Հայ Սուպերսթար» նախագծից հումորային հատվածները, որոնք տարբեր ձևերով որպես մեմ օգտագործվեցին: Իսկ Ամերիկյանից, որ շատ են հանդիպում, հիմնականում, հայտնի աստղերի անհաջող դրվագներն են կամ հարցազրույցների ժամանակ արված արտահայտություններ։

Օրինակ` այս մեմերը՝

Կամ Քիմի լացող դրվագը։

– Ի՞նչ էթիկական նկատառումներ պետք է հաշվի առնել մեմեր ստեղծելիս կամ տարածելիս:

-Պետք է չպարունակի սուր վիրավորական տարրեր, իհարկե, միշտ էլ կգտնվեն մարդիկ, ում համար վիրավորական կլինեն շատ մեմեր։ Եթե հումորային մեմ է լինում, որը օրինակ, վերաբերում է հաշմանդամություն ունեցողներին․ դա լավ կլինի՝ անի\ստեղծի հենց հաշմանդամություն ունեցողը։ Նույնը սևամորթներին վերաբերող հումորներ/մեմերը կընդունվեն, որ ստեղծվի հենց սևամորթի կողմից, այլ ոչ թե սպիտակի։

– Որտե՞ղ եք ավելի շատ հանդիպում մեմերի: Մշակույթային ( ֆիլմեր, սիթքոմներ, սերիալներ) դաշտում, թե քաղաքական:

-Հիմնականում մշակութային։

– Ըստ Ձեզ, ո՞ր սոցհարթակներում են ավելի շատ տարածված մեմերը․

-«Ինստագրամ»-ում՝ լուսանկարի տեսքով, իսկ «Տիկտոկ»-ում՝ տեսանյութի տեսքով: Բայց օրինակ՝ «ֆեյսբուք»-ում ավելի ժամկետանց մեմեր են շրջանառվում, որոնք ժամանակին արդիական էին «Ինստագրամ»-ում կամ «Տիկտոկ»-ում: Նաև պետք է նշել՝ «Թվիթեր»-ը ( այժմ X-ը ), որովհետև ամենաշատ սուր քննարկումները այնտեղ են լինում։

-Հայկական փոփ մշակույթից ո՞ր հայտի մեմերը կառանձնացնեք․

-«Կարգին հաղորդում»-ից եկած շատ դրվագներ, որոնք մեմ\սթիկեր են օգտագործվում շատ նաև «Տելեգրամ»-ում։ Ստեփանին էլ պետք է չմոռանալ․ մեմ է դարավոր։

– Ունե՞ք ինչ֊որ մեմի նախատիպ, որ կցանկանայիք կյանքի կոչել․

-Ընկերներիս անհաջող ֆոտոները․ ինձ թվում է բոլորի մոտ է էդպես։ Կամ կան հայկական հաղորդումներ, որոնք մաքսիմում լավ մեմ դառնալու շանսեր ունեն։

Լուսինե Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031