Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն

Մարտ 14,2024 17:27

«Մանթաշյանց» գործարարների միության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ մեկնարկում է նոր ծրագիր, որի շրջանակում մոտ 10 երկրներից զբոսաշրջային ընկերություններ կժամանեն Հայաստան։

Հայաստանում նախատեսվում է իրականացնել ինֆոտուր՝ մանթաշյանական HoReCa (Hotel, Restaurant, Catering) ոլորտի և տուրիստական ոլորտների ընկերությունների հետ, որն ունի մեկ նպատակ՝ ակտիվացնել Հայաստանը որպես տուրիստական ուղղություն։

«Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի ծանոթանան Հայաստանի հնարավորություններին, ինչը թույլ կտա ոչ միայն տուրիստական խմբեր բերել Հայաստան, այլև հետագայում խթանել HоRеCа ոլորտի զարգացմանը և հնարավորություն տալ հայկական բիզնեսներին ակտիվ աշխատել դրսի շուկաների հետ», – ասաց «Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։

Արդեն այսօր Հայաստանում են Բալթյան երկրներում գործունեություն իրականացնող 9 խոշոր զբոսաշրջային գործակալության ներկայացուցիչներ, որոնք B2B ձևաչափով հանդիպեցին Հայաստանում զբոսաշրջային գործունեություն իրականացնող ակումբականների հետ։ Վերջիններս արդեն իսկ համագործակցության մեծ հնարավորություններ են տեսել։

Аir Baltic-ի ներկայացուցիչ Քեթլին Քիիլերը նշում է, որ այս կապերը հնարավորություն կտան ընդլայնելու Բալթյան երկրների կապը Հայաստանի հետ․

«Հույս ունենք, որ Հայաստան Բալթյան երկրների զբոսաշրջային գործակալություններից տուր օպերատորների բերելով՝ մենք կօգնենք ընդլայնել Բալթյան երկրներից դեպի Հայաստան ճամփորդությունները։ Մենք հույս ունենք հաջողությամբ զարգացնել ուղիղ չվերթները Ռիգայից դեպի Երևան, այսպիսով մենք կունենանք շատ հաճախորդներ, որոնք կբացահայտեն Հայաստանը», – ասել է Аir Baltic-ի ներկայացուցիչը։

Ծրագիրը շարունակական է լինելու: Հաջորդիվ ճանաչողական այցով Հայաստան կժամանեն արաբական 10 խոշոր զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։ Ծրագրով նախատեսվում է հյուրընկալել նաև այլ ոլորտներից ընկերությունների ներկայացուցիչների։

«Մանթաշյանց» գործարարների միությունը նպատակադրված է նման ֆորմատով հանդիպումների շնորհիվ ակտիվացնել տարբեր երկրների միջև գործարար կապերի հաստատումը, ինչն իր հերթին կնպաստի ՀՀ տնտեսական ցուցանիշների աճին։

«Մանթաշյանց» գործարարների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031