Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը կյանքում չի գնա այդ փոխանակման»․ Լևոն Ստեփանյանը՝ Արծվաշենը չորս գյուղերի հետ փոխանակելու մասին

Մարտ 14,2024 16:36

«Ադրբեջանը կյանքում չի գնա այդ փոխանակման՝ չնայած Արծվաշենն իր տարածքով ավելի մեծ է, քան այդ ութ գյուղը։ Երբեք չի գնա, որովհետև Արծվաշենը ռազմական տեսանկյունից իրենից ոչինչ չի ներկայացնում։ Եթե մեզ այդ գյուղը տան, մեր սահմանն ավելանում է, էլ ավելի ռեսուրսների խնդիրներ են առաջանում»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Լևոն Ստեփանյանն ասաց․ «Ես այդպես էլ չհասկացա՝ մենք հանձնո՞ւմ ենք այդ գյուղերը, թե՝ ոչ։ Ուշադիր լսում էի, որովհետև մյուս օրը լսում էի նախարարներին, հասկացա, որ հանձնում ենք։ Ոչ մեկը ոչինչ չի ասում, հանկարծ ԱԺ պատգամավորն ասում է՝ քննարկումներ են գնում Արծվաշենը փոխանակել այդ գյուղերի հետ»։

Ըստ Լևոն Ստեփանյանի՝ այստեղ մենք կորցնում ենք ճանապարհներ, կկառուցենք նորը․ «Զարմանում եմ, որ ասում է՝ շատ հնարավոր է, որ սահմանազատումը սկսենք այդ հատվածից։ Կներեք՝ եթե այս հատվածում Մեղրից սկսած մինչև Քարվաճառ բարձունքների վրա նստել են իրենք, իսկ այդ բարձունքներին մենք տիրում ենք 1994-ից, հիմա դու ուզում ես մեզ այնտեղից իջեցնել, իրենց բարձրացնես, որ ամբողջը իրե՞նք նստեն ու աքլորի պես մեզ նայեն վերևից։ Ես դեմ եմ դրան։ Առաջին հերթին մեր իրավաբանները, պատմաբանները, քարտեզագետները պետք է ապացուցեն՝ հիմքը ո՞րն է, գյուղերը ո՞նց են տվել։ Մինչև հիմա ոչ մի հիմք չեն գտել, քանի որ հիմք չկա։ Կորցնելով Արցախը հայաբնակ, կորցնելով Շահումյանը, որ կոմպակտ հայեր են ապրել, ի՞նչ անկլավների մասին է խոսքը։ Չեմ ասում՝ Բաքվում, իմ հարազատ Նախիջևանը, Գարդմանը, Շիրվանը, որ հայաթափվել են, ո՞նց կարող է գան այսօր, մի քանի հարյուր ադրբեջանցի ապրեն այդ գյուղերում։ Թող հետ տան Շահումյանը, Արցախը դրանից հետո խոսենք։ Մինչև գերիներին չհանձնեն, մինչև մեր տարածքից դուրս չգան, ի՞նչ բանակցություններ, ի՞նչ խաղաղության պայմանագիր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031