Պահպանողական կուսակցությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը և վերստին հորդորում ՀՀ կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ։
Մասնավորապես՝
– դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները,
– վերացնել համակարգային կոռուպցիան,
Կարդացեք նաև
– իրականացնել լյուստրացիա՝ իշխանությունից հեռացնել ռուսական գործակալներին,
– իրականացնել դեկոմունիզացիա՝ անվանափոխել ռուս-խորհրդային անվանումները,
– ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերը,
– ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից,
– ազգայնացնել երկաթուղին, օդային տարածքը, կարևոր ենթակառուցվածքները,
– անվտանգային ու պաշտպանական ռազմավարությունը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին և մոտեցումներին։
Վերստին նախազգուշացնում ենք, որ եթե ՀՀ իշխանությունը հնարավորինս արագ չիրականացնի անկախության և ժողովրդավարության բարեփոխումներն, ապա ՔՊ-ական իշխանությունը կորակվի ռուսամետ, դրանից բխող աղետալի հետևանքներով, որոնք կանխելու համար կծագի իշխանափոխության հրատապ անհրաժեշտություն։
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ