Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Անկարայում թուրք գործընկերոջ՝ Բուրաք Աքչափարի հետ ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկել է նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Կողմերը ներկայացրել են Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ իրենց տեսակետները՝ ընդգծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրա խթանումը՝ առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում։
Քննարկվել է նաև ուկրաինական ճգնաժամի թեման՝ ներառյալ դրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարները։
Գնահատականներ են տրվել Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցության վերաբերյալ: Քննարկվել են նաև ռուս-թուրքական օրակարգի արդիական թեմաներ։
Կարդացեք նաև