ՀՀ կառավարության 2024թ․ մարտի 14-ի նիստում որոշում ընդունվեց «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին։
Կենտրոնը, որը գործելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից, իրականացնելու է ՀՀ պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգությանն ուղղված նոր՝ առավել հուսալի և պաշտպանված ծրագրային, ծրագրաապարատային լուծումների մշակումը։ Այն նաև կազմակերպելու է դասընթացներ՝ ուղղված համապատասխան մասնագետների որակավորման բարձրացմանը։
Արդյունքում, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման զարգացման տեմպերին զուգահեռ պետական մարմինների կողմից կկիրառվեն պաշտպանության ավելի հուսալի կառավարման համակարգեր, իսկ տեղեկատվության փոխանակման գործընթացի անվտանգությունը կլինի առավել բարձր:
ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2024թ. 10 ամիսների համար կազմել են 1 մլրդ 343 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ–ն և ձեռք բերվող կապիտալ սարքավորումների արժեքը, իսկ 2025թ. և յուրաքանչյուր տարվա համար` շուրջ 1 մլրդ 014 մլն դրամ:
Կարդացեք նաև
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն