Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 13-ին Վիեննայում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի նիստին։
Քննարկվել են եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Կարդացեք նաև