Կրթական հաստատություններում «Փառքի անկյունները» վերացնելու որեւէ հրաման կամ շրջաբերական չի տրվել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Պաշտոնապես եւս մեկ անգամ հայտարարում եմ՝ որեւէ հրաման, շրջաբերական կամ ցուցում չի եղել «Փառքի անկյունները» հանելու վերաբերյալ»,-ասաց նախարարը:
Լրագրողների դիտարկմանը՝ ծնողները շարունակում են հայտարարել, որ «Փառքի անկյունների» վերացման գործընթացը շարունակվում է, նախարարը պատասխանեց․ «Խնդրում եմ՝ նման դեպքերի մասին ծնողները ահազանգեն մեզ, մենք հետամուտ կլինենք, որ նման խնդիրներ չառաջանան»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ