Մարտի 13-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերության գործադիր տնօրեն Ռամի ալ-Նազերի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի կողմից Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման և փոխանցման հետ կապված մանրամասներ։ Նման օգնություն տրամադրելու ՀՀ կառավարության որոշման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-ին Եգիպտոս պաշտոնական այցի ընթացքում ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Եգիպտոսում ՀՀ դեսպանություն