Region Monitor. Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նամակ է հղել Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին, որում ասվում է, որ պատմական հնարավորություն է ի հայտ եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը վերջ տալու համար։
«Ներկայում կա պատմական հնարավորություն Հայաստանի հետ հակամարտությանը վերջ տալու համար, հուսով ենք, որ այս տարվա նոյեմբերին կստորագրվի խաղաղության պայմանագիր»,- ասվում է ուղերձում։
Ռիշի Սունակի նամակն ընթերցել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ֆորումի ժամանակ Ալիևը ևս հայտարարել էր, թե «երբևէ Հարավային Կովկասում խաղաղությունն այսքան մոտ չի եղել»: