Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում գտնվող ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում:
ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկությունը հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Թե ինչ գործի շրջանակում է իրականացվել խուզարկությունը, դեռ չեն հայտնում։
Հակակոռուպցիոնի 2 աշխատակիցներն արդեն դուրս են եկել շենքից, լրատվամիջոցներից մեկը ֆիքսել է՝ նրանց ձեռքին փաթեթավորված տոպրակ կար, թե ինչ էին տանում, պարզ չէ։