«Փաշինյանն ուզում էր ապացուցել, որ հավատարիմ է իր տերերին ու այն ծրագրերին, որի համար իրեն բերել են ու պահում են իշխանության: Ինքը ծրագրի առաջին կետն իրականացրել է՝ Արցախն արդեն ադրբեջանականացրել է եւ հիմա ջանադրաբար իրականացնում է Հայաստանի Էրմենիստացումը ու դա սկսում է իր ծննդավայրից՝ Տավուշից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, մի քանի հարյուր կմ է զավթել ու Փաշինյանը, փոխանակ դրանից խոսի, խոսում է, թե ինչ կարելի է տալ Ադրբեջանին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ