Այսօր լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ փողոցային շարժման ներքո պետք է իշխանությունները հեռանան. «Ես այլ օրակարգի տրամաբանությունը չեմ հասկանում: Իսկ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ՝ ապահովելու համար լայն հասարակության կոնսոլիդացիա: Այստեղ խնդիրը այն չի՝ սիրում ես Հայկին, Իշխանին, Գեղամին, Շարմազանովին, թե չես սիրում: Մի պարզ խնդիր է՝ հայրենիք, պետություն ունենալ ուզո՞ւմ ես, թե՞ չես ուզում: Եթե ուզում ես, ապա միակ տարբերակը Փաշինյանին հեռացնելն է: Վերջը մոտ է, մենք պիտի պատասխանենք՝ Փաշինյանի՞ վերջը, թե՞ Հայաստանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ