Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի ստատուտով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքն Արա Մկրտչյանը ներկայացրել է Քրիստոֆ Զաֆերլինգին

Մարտ 14,2024 12:51

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգի գլխավորած պատվիրակությանը:
Փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը դարձել է միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ: Արդարադատության նախարարությունը, լինելով ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ ձեռնամուխ է եղել կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ներպետական օրենսդրությունում համապատասխան կարգավորումներ սահմանելու գործընթացին:

Արա Մկրտչյանը Քրիստոֆ Զաֆերլինգին է ներկայացրել ՄՔԴ-ով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանն ուղղված քայլերը և հետագա ծրագրերի տեսլականը՝ կարևորելով միջազգային կապերի զարգացման համատեսքտում Նյուրբերգյան ակադեմիայի հետ գործընկերային կապերի հաստատումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Միջազգային քրեական դատարանի անդամակցության ճանապարհին Հայաստանի Հանրապետությանը խորհրդատվական, լավագույն փորձի փոխանակաման և այլ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու շուրջ։
Ավելի վաղ Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է «Միջազգային քրեական իրավունքի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա դասընթացների շարքը, որը նախատեսված է քննիչների, դատախազների և այլ իրավաբան մասնագետների համար:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031