Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք»․ Փաշինյանի այս խոսքերից հետո կառավարության անդամներն ու ինքը՝ Փաշինյանը ահագին ծիծաղեցին

Մարտ 14,2024 12:20

Կառավարության այսօրվա նիստում «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, երբ զեկուցվում էր հարցը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց պարզաբանել, թե ինչպես եւ ովքեր կարող են օգտվել ծրագրից։

«Սկսենք այն ընտանիքներից՝ նոր ձեւավորված, ովքեր չունեն երեխա, այս ծրագիրն իրենց մասին չի։ Նրանք, ովքեր ունեն մի երեխա, այս ծրագիրն իրենց մասին էլ չի։ Բայց նրանք, ովքեր պլանավորում են ունենալ երկրորդ երեխան, այս ծրագիրն արդեն իրենց մասին է։ Ճի՞շտ եմ հասկանում»,-հետաքրքրվեց Փաշինյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հայտնեց՝ եթե ընտանիքը չունի երեխա, բայց ունի ընթացիկ հիփոթեքային վարկ, երեխա ծնվելու դեպքում ծրագրից կարող են օգտվել։

Փաշինյանն արձագանքեց․ «Այսինքն, ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք»։ Այս խոսքերից հետո Փաշինյանն ու կառավարության անդամներն ահագին ծիծաղեցին։

Լրջանալուց հետո շարունակեց․ «Չունի երեխա, ունի հիփոթեք, երբ առաջին երեխան ծնվում է, մենք հիփոթեքային վարկի մնացորդի 10%-ի չափով միանվագ գումար ենք տալիս, բայց ոչ ավել, քան 500 հազար դրամը»։

Ըստ նախագծի, ամեն հաջորդ երեխայի ծնվելուց հետո փոխհատուցման գումարն ավելանում է։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031