Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցում, «Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ հարցերը լուծվում են հանրաքվեով». «Հրապարակ»

Մարտ 14,2024 12:04
Նախօրեին իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ պատրաստ են Տավուշի մարզին հարակից «ադրբեջանական» գյուղերը հանձնել «տիրոջը»։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրությունը թույլ է տալիս պետության տարածքային ամբողջականությունը փոխել բացառապես հանրաքվեի միջոցով, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի առաջին կետում սեւով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ հարցերը լուծվում են հանրաքվեով»։

Մելոյանի խոսքով՝ Փաշինյանի պնդումները, թե Հայաստանը կադաստրի վկայական չունի, անհիմն են, դրա վկայությունն է նաեւ այն, որ Հայաստանը՝ իր սահմաններով, ճանաչված պետություն է աշխարհի կողմից․ «Հարյուրավոր պետություններ ՀՀ-ն ճանաչել են պետություն, տարածք, մենք ունենք նաեւ վարչատարածքային բաժանման մասին օրենք, որտեղ հստակ նշված են մեր մարզերի ու գյուղերի տարածքները։ Տասնամյակներ շարունակ պատերազմական իրավիճակում գտնվող պետություն ենք, Արցախի հարց ունեինք, ու սրանով են պայմանավորված մի շարք չհստակեցված սահմանային  հարցերը։ Փաշինյանը, այս հանգամանքով պայմանավորված, Արցախի հարցում կարողացավ մանիպուլյացիաներ անել, հիմա անցել է ՀՀ գյուղ հանդիսացող տարածքներին, որոնք վարչատարածքային  բաժանման մասին օրենքով հստակ սահմանված են։ Հետեւաբար, այո, ՀՀ մաս հանդիսացող տարածքների զիջումը պետք է լինի հանրաքվեով»:

Սահմանադրագետը միեւնույն ժամանակ կասկած չունի, որ Փաշինյանն ինչպես նախորդ, այս դեպքում էլ կոտնահարի սահմանադրական նորմերը։ Մելոյանը հիշեցնում է՝ մենք ունենք նաեւ միջազգային պայմանագրերի իրավակարգավորում, մեր Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ ռազմական եւ քաղաքական բնույթի միջազգային փաստաթղթերը ենթակա են ներպետական վավերացման՝ ՍԴ եզրակացություն, վավերացում օրենսդիր մարմնի կողմից, սակայն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ դրան հաջորդած նույնաբովանդակ փաստաթղթերը՝ հունվարի 11-ինը, Գրանադան, Պրահան եւ այլն, որոնք, միջազգային տեսության համաձայն, միջազգային պայմանագրեր են, ձեւակերպվել են որպես հայտարարություններ եւ միանձնյա որոշմամբ կյանքի կոչվել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031