2020 թվականի մայիսին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին, որում պատվավոր հորիզոնական հատկացրեց նաև Heritage Foundation-ի կողմից «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում արձանագրված արդյունքին: Այդ ժամանակ 180 երկրների շարքում Հայաստանը 34-րդն էր, և, որ մեծապես փողփողվում էր՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվել էր «հիմնականում ազատ» երկրների խումբ:
Այսպես, ՀՀ 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը դարձյալ նվազել է և կազմել 64.9 միավոր, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ եվրոպական տարածաշրջանում 26-րդն է։ Հայաստանի 2024թ. ՏԱԻ-ն (տնտեսական ազատության ինդեքսը) 2001թ.-ից ի վեր նվազագույնն է։
«Հիմնականում բոլոր ենթաինդեքսների առումով ունենք նահանջ,- 168.am–ի հետ զրույցում տնտեսական աղյուսակին անդրադառնալով՝ նշեց տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը՝ այդուհանդերձ, արձանագրելով նաև, որ ԵԱՏՄ ու եվրոպական տարբեր երկրների համեմատած՝ արձանագրվել է նաև իրավիճակի բարելավում,- Չի բացառվում, որ սա հերթական մանիպուլյացիայի առիթը հանդիսանա այս իշխանությունների կողմից: Բայց երբ անջատ ենք դիտարկում ՀՀ ցուցանիշները, ակնհայտ են դառնում անկումային միտումները:
Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց նաև կոռուպցիայի բացակայության ենթաինդեքսով նահանջին՝ այն հատկապես դիտարկելով իշխանությունների՝ «մեզ մոտ համակարգային կոռուպցիա չկա» պնդումների ֆոնին և պետական ծախսերի արդյունավետության գնահատման վրա:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։