Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ ադրբեջանցիները պարտավոր են նահանջել իրենց ներխուժած դիրքերից. Արշակ Կարապետյան. «Փաստ»

Մարտ 14,2024 11:17

Իր հերթական ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին՝ ի մասնավորի նշելով, թե վերջինս լինելով պաշտպանության նախարար, նոյեմբերի 14-ին չի զեկուցել իրեն, որ ադրբեջանցիները դիրքեր են վերցրել։

«Փաստը» դիմեց Արշակ Կարապետյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: Պաշտպանության նախկին նախարարը նախ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի համար սուտ ասելը դարձել է պարզապես ավանդույթ: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին ինքը եղել է Դուբայում, որտեղ շատ կարևոր հանդիպում է եղել, ինչպես նաև զբաղված է եղել զենքի գնման ու ներկրման հարցերով: «Այսինքն, ֆիզիկապես ես չէի կարող որևէ բան զեկուցել նրան: Դա պետք է աներ անձը, որն այդ ժամանակ կատարում էր պաշտպանության նախարարի պարտականությունները»:

Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ 2021 թ. հոկտեմբերի վերջին ինքը, որպես պաշտպանության նախարար, եղել է Մոսկվայում, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ, որոնց անունը չցանկացավ նշել, հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: «Մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ ադրբեջանցիները պարտավոր են նահանջել իրենց ներխուժած դիրքերից, ավելին՝ երկու շաբաթ անց պետք է նոր հանդիպում լիներ՝ այդ հարցին վերջնական լուծում տալու համար: Սակայն երկրի ղեկավարը նոյեմբերի 15-ին ինձ առաջարկեց ազատման դիմում գրել, ես հրաժարվեցի, որից հետո ինքը որոշում կայացրեց ինձ պաշտոնանկ անել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031