Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երջանիկ գոյությանը խանգարող ամեն ինչ հանձնելու» այս քաղաքականությունը հատվածական չէ և վերաբերում է իշխանությունների բոլոր քայլերին. «ՉԻ»

Մարտ 14,2024 07:30

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որդեգրել է «այն ամենը, ինչ մեզ խանգարում է երջանիկ ապրել, պիտի սուսուփուս հանձնենք» քաղաքականությունը և քայլ առ քայլ իրականացնում է։ Այլ հարց է, որ դա հնարավոր չէ անել առանց հանրային կարծիքը նախապես ձևախեղելու և ամենակեղտոտ տեխնոլոգիաներով հանրային գիտակցության մեջ շիլաշփոթ առաջացնելու։

Միայն մի օրինակ բերենք։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ակնհայտ էր, որ հակամարտության չկարգավորված լինելը խանգարում է մեզ, բայց հետագայում սա խեղաթյուրվեց, ու կամաց-կամաց հանրային գիտակցության մեջ արմատավորվեց այն միտքը, որ մեզ ոչ թե ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն է խանգարում, այլ հենց Ղարաբաղը։

Տարբերությունը հասկանալի է, չէ՞։ Եթե խանգարողը չկարգավորված վիճակն է՝ պետք է վերացնել այդ վիճակը (այսինքն՝ կարգավորել հակամարտությունը), իսկ եթե խանգարողը Ղարաբաղն է՝ պետք է վերացնել Ղարաբաղը։ Ու պատկերացրեք՝ այդ քարոզչությունն աշխատեց։ Եթե չաշխատեր՝ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» նիկոլական գաղափարը կխեղդվեր հենց օրորոցում։

Հետո ավելի հեշտ էր, ու արդեն հանգիստ կարելի էր շարունակել գործել նույն սկզբունքով․ պետք է հրաժարվել ՀԱՊԿ-ից և ընդհանրապես դաշնակիցների փնտրտուքից, որովհետև դա մեզ խանգարում է (հանկարծ Ադրբեջանը դրանում ռևանշիստական ձգտումներ կտեսնի ու կհարձակվի), պետք է հանձնել «ամայի-անբնակ սարերը» (դրանք մեզ խանգարում են, որովհետև լարվածության պոտենցիալ օջախներ են), մեզ խանգարում են նաև Անկախության հռչակագիրը, Մասիս սարը, մեր պատմությունը, որովհետև դրանք բարդացնում են մեր հարաբերությունները հարևանների հետ, մեզ խանգարում են Տավուշի գյուղերը, որովհետև դրանք «կռվի բուն են», վաղն էլ մեզ կխանգարի Սյունիքը, որովհետև դրա պատճառով բոլոր կողմերից քաշքշում են մեզ ու թույլ չեն տալիս «խախանդ ապրել»․․․

Ուշադրություն դարձրեք՝ «մեր երջանիկ գոյությանը խանգարող ամեն ինչ հանձնելու» այս քաղաքականությունը հատվածական չէ և վերաբերում է իշխանությունների բոլոր քայլերին։ Ու դրա հիմքում «երջանիկ ապրելու» փաշինյանական մոդելն է։ Ըստ այդ մոդելի՝ ՀՀ շարքային քաղաքացու երջանկության բաղադրիչները սրանք են․ խաղաղ ապրել, կուշտ ուտել, լավ հագնվել, մեկ-մեկ էլ գնալ արտասահման։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031