Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան. «Իրականում որևէ պատժամիջոց Ադրբեջանի դեմ չի լինի տնտեսական, գեոստրատեգիական պատճառներով». «168 ժամ»

Մարտ 14,2024 08:00

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան, Paris Pantheon Assas համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ հետազոտող, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանի հետ:

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ադրբեջանն իրենց հիմնական դաշնակիցն է այս տարածաշրջանում, քանի որ նրանք այնտեղ ունեն կարևոր շահեր: Սա նորմալ է: Սրանք նրա խաղի կանոններն են: Բայց մեզ այստեղ որոշ մարդիկ ասում են, որ Հայաստանի տարածքի վրա հարձակումը կբերի միջազգային հանրության մասսայական արձագանքին, որ Եվրոպան, Արևմուտքը, միջազգային հանրությունը վճռական ձևով կմիջամտեն, եթե լինի հարձակում Հայաստանի տարածքի վրա: Նրանք մի փոքր «մանրուք» են մոռանում, որ Հայաստանի տարածքի 200-1000 քկմ-ն զավթված է Ադրբեջանի զորքերի կողմից, որոնք հրաժարվում են հետ քաշվել: Ալիևն ասում է, որ իրենց զինուժը կմնա այնտեղ, որտեղ կանգնած են, ու հետ չեն քաշվելու: Ձեր կարծիքով՝ մենք կարո՞ղ ենք արդյոք սպասել միջազգային հանրության վճռական արձագանքին, եթե լինի հարձակում՝ հաշի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան անգամ պատժամիջոցներ չեն կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ արձագանքի: Ի՞նչ է անելու միջազգային հանրությունը, եթե այս տարի լինի հարձակում:

– Իմ պատասխանը շատ պարզ է: Ես կարծում եմ, որ Հայաստանում մարդիկ կույր են և խուլ: Նայեք, թե ինչ է կատարվում Պաղեստինում և Ուկրաինայում: Արդյո՞ք դուք տեսել եք, թե ինչպես է Արևմուտքը միջամտում: Ի՞նչ է, Արևմուտքը միջամտել է, որ պաշտպանի այս պետությունների տարածքը կամ միջազգային իրավո՞ւնքը: Դուք նման բան տեսնո՞ւմ եք… Բացարձակ ոչ: Արդյո՞ք կան պատժամիջոցներ Իսրայելի դեմ… Բացարձակ ոչ: Պատժամիջոցներ կան Ռուսաստանի դեմ, այն պատճառներով, որոնք մենք արդեն քննարկել ենք: Այսօր միջազգային իրավունքը չի հարգվում, ոչ ոք այն չի հարգում, ոչ էլ միջազգային իրավունքն այն վիճակում է, որ նրան հարգեն:

Այսինքն՝ բռնապետությունները գործելու ազատ տարածք ունեն՝ անելու այն, ինչ ուզում են: Եվ իրականում որևէ պատժամիջոց Ադրբեջանի դեմ չի լինի տնտեսական, գեոստրատեգիական պատճառներով: Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան, հիմա հանդիսանում են Արևմուտքի քաղաքականության հենասյունը Կովկասում, որն օգտագործվում է Ռուսաստանի դեմ:

Հայաստանին այս խաղում հաշվի չեն առնում: Եվ իրականում կարծում եմ, որ Արևմուտքն այն կարծիքը կունենա, որ եթե Թուրքիան և Ադրբեջանը մի մաս էլ խլեն Հայաստանից, դա կլինի ի շահ Արևմուտքի խաղին՝ Ռուսաստանի դեմ: Կարծում եմ, որ Ադրբեջանն այս խաղը շատ նուրբ է խաղում Մոսկվայի և Վաշինգտոնի հետ հարաբերություններում: Ադրբեջանը խաղում է շատ փխրուն գծի վրա, բայց խաղում է շատ խելացի և խորամանկ կերպով:

Եվ ցանկացած դեպքում Ադրբեջանը չէ, որ վճռելու է Հայաստանի ճակատագիրը. Դա լինելու է Թուրքիան: Մինչև հիմա Թուրքիան համեմատաբար զուսպ դիրքորոշում ունի այս հարցում, Ադրբեջանին հորդորում է այդքան ագրեսիվ չլինել Հայաստանի նկատմամբ, բայց եթե վաղը լայնածավալ կոնֆլիկտ սկսվի, Թուրքիայի վերաբերմունքը կորոշի Հայաստանի ճակատագիրը: Այսինքն՝ ավելի ճիշտ կլինի հետևել Թուրքիայի վարքին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031