Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսային թալանը խփելու է ամեն մեկի անձնական գրպանին, երեւի այդ դեպքում են միայն թմրածները կատաղում. «Ազգ»

Մարտ 14,2024 08:30

Տրանսպորտի փող չունենալով՝ մարդիկ անգամ Երեւանի կենտրոն իջնելուց կխուսափեն, ուր մնաց բողոքելու, բողոքի ցույց անելու մասին մտածեն:

Ընդհանրապես՝ շարունակեք Երեւանի կենտրոնը բաժանել օլիգարխների միջեւ այնպես, որ մի ավելորդ մեքենա անգամ չկանգնի թանկ վարձավճար-տուգանքների օլիգարխիական փողոցներում (հիշո՞ւմ եք՝ հարթակներից ո՞նց էիք բղավում արդարության մասին):

Իսկ տրանսպորտի թանկացումն ընդհանրապես ծնկեցնելու է բոլորին. պատկերացրեք՝ տրանսպորտի համար քաղաքացին տարեկան վճարի 100 հազարին մոտեցող գումար, բժշկական ապահովագրության համար՝ 200 հազար: Թե որտեղից պիտի այդ գումարները գտնի ասենք ամսական 100 հազար դրամ վաստակողը՝ չգիտեմ: Ախր որպես հաշվարկի բազա դուք ձեր միլիոնանոց աշխատավարձերն եք հիմք ընդունել:

Դուք մաթեմատիկա անգամ չգիտեք, երբ ասում եք 8800 դրամանոց փաթեթ գնելու դեպքում մեկ ամսվա ընթացքում օրը 2 անգամ օգտվողների համար մեկ ուղեւորության արժեքը դառնում է 146 դրամ, իսկ օրը 4 անգամ օգտվողների համար մեկ ուղեւորության արժեքը դառնում է՝ 73 դրամ, այսինքն՝ ոչ թե թանկանում է, այլ էժանանում:

Էդ ո՞նց եք հաշվում: Շաբաթ-կիրակին հանած՝ մի 20-22 օրն 200 դրամով անում է առավելագույնը 4000- 4200 դրամ, նախ՝ կրկնակի թանկացնում եք փաստորեն: Երկրորդ՝ բավական շատ մարդիկ կան, որոնք շաբաթը մեկ-երկու օր են գնում աշխատանքի, մյուս օրերին տնից օնլայն են աշխատում, նրանցից 8800 դրամ վերցնելն ինչ է, եթե ոչ կողոպուտ օրը ցերեկով: Բացի այդ՝ 1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորությունը, դա թալան է, մարդ կա ՝ օրն այդքան կարող է ծախսել ընդհանրապես: Իսկ ո՞վ է ասում, որ երկու- երեք անգամից ավելի մարդիկ մեկ օրվա մեջ տրանսպորտ են նստում, հիմա ինչ անենք, ութ անգամ տարբեր ավտոբուսներ բարձրանանք -իջնենք, որ ձեր ութ անգամը լրացնե՞նք, կամ ինչո՞ւ պետք է օրական մեկ-երկու անգամ տրանսպորտ նստողը տաքսու գին վճարի: Ցնդե՞լ եք:

Եթե դուք իրականում ոչ թե մեր հաշվին հարստանալու, այլ տրանսպորտի աշխատանքը բարելավելու կամ ստվերը վերացնելու նպատակ ունենայիք, ապա միասնական քարտեր կթողարկեիք, ինչպես Լոնդոնում է, որի մեջ ուղեւորն իր ցանկությամբ որքան կուզեր- դրամ կլիցքավորեր ու տրանսպորտում այդ քարտով կերթեւեկեր՝ դրամը վերջանալիս նորից լիցքավորելով: Վարորդը դրամի հետ գործ չէր ունենա, միասնական գինն էլ, ասենք, հարյուրքսան դրամ կլիներ: Բայց դուք բոլոր առումներով թանկ ամսեվճար եւ տարեվճար եք սահմանում՝ էն գլխից քերթելով քաղաքացուն, փաստորեն նոր՝ ավտոբուսի հարկ սահմանելով, երբ պարզից պարզ է, որ ձեր նշած գումարների կեսն էլ չի արժենալու մեկ մարդու երթեւեկելը:

Եթե տարածքները հանձնելը էս թմրած հասարակությունը մարսելու է, ցավով եմ ասում, ապա ավտոբուսային թալանը խփելու է ամեն մեկի անձնական գրպանին, երեւի այդ դեպքում են միայն թմրածները կատաղում:

 

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031