Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում է հայտնվել Արցախի պետական համալսարանը

Մարտ 14,2024 00:03

Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել հայկական հետքը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը դարձել է վանդալիզմի տիպիկ խորհրդանիշ` գերազանցելով մարդկության պատմության ընթացքում գոյություն ունեցած բոլոր բարբարոս ցեղերին։

Օրերս Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում է հայտնվել Արցախի պետական համալսարանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ փոխվելու է համալսարանի շենքի արտաքին տեսքը։ Ակնհայտ է, որ իր ձեռագրին հավատարիմ Ադրբեջանը շինարարական աշխատանքների քողի տակ վերացնելու է հայկական հետքը։

Հատկապես վտանգված է համալսարանի հանուն հայրենիքի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։ Արցախի պետական համալսարանը հիմնադրվել է 1969 թ.-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի տարիներին` 1992թ. հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ: Արցախի մայր բուհը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։

Հարկ ենք համարում նշել, որ Արցախի պետական համալսարանը ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների թիրախում հայտնվել է նաև 1990 ական թվականներին։

1992 թ. օգոստոսի 22-ին ադրբեջանական օկուպացիոն զորքերը 500 կգ կշռող ավիառումբ են նետել համալսարանի վրա, հաջորդ թիրախավորումը եղել Է 1993թ.-ին։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Հայքի մշակույթի Օմբուդսմեն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031