Մարտի 12-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքի վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության տրամադրման հետ կապված հարցեր։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն