«Ազատություն» ռ/կ. Կողմ 504, դեմ 4, ձեռնպահ 32, ձայների հարաբերակցությամբ Եվրախորհրդարանը ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը:
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար», – ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից համատեղ ներկայացված բանաձևում։
Խորհրդատվական բնույթի, պարտադիր կատարման ուժ չունեցող փաստաթղթում Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին եւ Խորհրդին կոչ է անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական հարցերում, այլեւ անվտանգության, քաղաքական երկխոսության, մարդկանց միջեւ շփումների ոլորտներում։