Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի TikTok-յան անհեթեթ ու ստահոդ փաստարկները

Մարտ 13,2024 20:30

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ասուլիսում անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկությանն ու գործունեության որոշ դրվագների, հայտարարություններ էր արել, որոնք շատ չանցած՝ հիմնավոր փաստերով հերքվեցին գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կողմից ուղիղ եթերում:

Նիկոլ Փաշինյանը այդ մերկացնող ճշմարտությանը դիմակայելու համար ընտրել էր տիկտոկյան հարթակն ու հրապարակել տեսանյութ իր և Կարապետյանի վոթսափյան գրագրությունից:

Եվ այս «ծանրակշիռ ապացույցը», փաստորեն, դարձավ Փաշինյանի հերթական խոշոր մանիպուլացիան: Վարչապետ Փաշինյանը մոռացել էր երևի հրահանգել իր «փաստարկը» հերքող «պաշտոնական» հետքերը վերացնելու հրաման տալ ենթականերին:

Եվ այսպես, Փաշինյանի՝ Tik-tok-ում հրապարակած տեսապատկերում երևում է, որ Կարապետյանը իրավիճակի մասին զեկուցել է առավոտյան ժամը 09․38-ին։

Մինչդեռ ԱԽ-ի նույն օրվա արձանագրության մեջ հստակ ֆիքսված է՝ «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք` նոյեմբերի 14-ին, ժամը 13.00-ի սահմաններում»։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս մարդը կարող էր զեկուցել մի բանի մասին, որ տեղի էր ունենալու ապագայում։

@nikol.pashinyan_pm Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը։ #հանրապետություն #rec #NIKOL_PASHINYAN_PM #ARMENIA #հայաստան #nikolpashinyan #հայաստան🇦🇲 #նիկոլփաշինյան #rec ♬ оригинальный звук - Nikol Pashinyan

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031