Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ ճանապարհները սահմանագծին շատ մոտ են, որոշ տեղերում գուցե պարզվի հատում են սահմանը». Սանոսյան

Մարտ 13,2024 19:30

Այն 4 գյուղերը,  որն Ադրբեջանը պահանջում է, հանձնո՞ւմ ենք. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Վարչապետը մանրամասն պատասխանել է: Սամանազատում, սահմանագծում երեւույթը նրա համար է, որպեսզի հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, որից այն կողմ Ադրբեջանն է»:

Հարցին՝ Տավուշում որի՞ց այն կողմն է Ադրբեջանը՝ Սանոսյանը պատասխանեց, որ կա սահմանագիծ, բայց հանձնաժողովները պետք է հասկանան որ քարտեզներով են առաջնորդվում, իրավական հիմքը որն է. «Պետք է երկու կողմի համար ընդունելի ինչ-որ քարտեզ վերցնել՝ իրավական քարտեզ, որն էլ կհանդիսանա այդ գործընթացի համար հիմք: Կլինի կաբինետային եւ դաշտային աշխատանք»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պետք է ենթակառուցվածքները վերակառուցենք, որ մեր սահմանով անցնի, ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս պետք է դրանք վերափոխվեն՝ Սանոսյանը պատասխանեց. «Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ ճանապարհներ, ենթակառուցվածքներ կան, որոնք սահմանագծին շատ մոտ են, որոշ տեղերում գուցե պարզվի հատում են սահմանը, դա ենթադրում է, որ որոշ տարածքներում գուցե վերակառուցելու հարց առաջանա»:

Հարցին՝ այդ գյուղերը մե՞զ են պատկանում վարչատարածքային բաժանմամբ, թե՞ ոչ՝ նախարարը պատասխանեց՝ ոչ. «Հայաստանի 29.800 մասին չի խոսքը»:

Հարցին՝ եթե սահմանազատման աշխատանքները չեն ավարտվել, վարչապետն ինչո՞ւ էր շտապում ասել, որ այդ 4 գյուղերը մեր տարածքում չեն՝ Սանոսյանը պատասխանեց. «Ինչքան էլ աշխատանքներն ավարտված չեն, բայց ինչ-որ աշխատանքներ են արել, կան որոշակի քարտեզներ, որոնցում ինչ-որ բան է երեւում»:

Թե ինչ է երեւում՝ Սանոսյանը չգիտի. «Ես այդ հանձնաժողովի անդամ չեմ»: Հարցին՝ ինչո՞ւ վարչապետը հետեւողականորեն չխոսեց հայկականն 31 գյուղերի մասին՝ նախարարը պատասխանեց, թե ինչի մասին հարցրել են, վարչապետը դրանից էլ խոսել է. «Դրանք 31 գյուղեր չեն, 31 գյուղերի ինչ-որ տարածքներ են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031