«Ա1+». Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան 127-ամյակին նվիրված միջոցառում էին կազմակերպել Հայաստանի գրողների միությունը, Չարենցի տուն-թանգարանն ու Չարենցի անվան դպրոցը։
Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշեց, որ Չարենցի հուշակոթողը հանրության համար բաց այլընտրանքային թանգարան է, որը կարող է մտորելու տեղիք տալ։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը նշեց, որ բանաստեղծի թոռնուհին լինելը մեծ հպարտություն է, միաժամանակ՝ պատասխանատվություն։ Չարենցը իր իմացած ամենալուսավոր մարդկանցից է՝ թե՛ էությամբ, թե՛ պոեզիայով։
Հայաստանի գրողների միության քարտուղար Նորեկ Գասպարյանն էլ հորդորեց հիշել Չարենցի պատգամները և երբեք չփորձել մասնատել Հայաստանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: