Shamshyan.com. Այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Երևանում իրականացնում են հատուկ օպերացիա, որը կրել է «0-ներիդ վրա չխաբվես» անունը:
ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում:
Պարեկները կանգնեցնում են մեքենան և վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվում: Պարզվում է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:
Ավտոմեքենան պարեկները տեղափոխում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Կարդացեք նաև
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է:
Վերջինս 1 տարով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից:
Մեքենայի համարանիշներն էլ օրեր առաջ էր Ա. Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը գնել: Գ. Առուշանյանը նույնպես զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: