Մոսկվային մտահոգում է ՀՀ ղեկավարության վերջնագրային, երբեմն վիրավորական հռետորաբանությունը, արտաքին քաղաքականության արդի հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի առել ցանկացած պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, և դա վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Հայաստանի կողմից ընթացիկ կուրսի շարունակումը, սակայն, կարող է անդառնալի վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի դաշնակցային հարաբերություններին։
ՀԱՊԿ-ը երկրներ են, պետություններ ու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ ձևավորել են այն անվտանգությունը, որն ապահովել է խաղաղություն ու կայունություն հսկայական տարածքում։
Կարդացեք նաև
Բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական ուսումնասիրության արդյունքների հիման վրա. անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերմանը նշել է Զախարովան և հավելել. «Մոսկվան դիվանագիտական ուղիներով ոչինչ չի ստացել, ծանուցումն ուղարկվել է միջգերատեսչական ուղիով:
Այս հայտարարությունն արել է հայկական կողմը՝ պաշտոնական Երևանի մի շարք ոչ բարեկամական հայտարարությունների ֆոնին։ Դժվար թե այս նախաձեռնությունը ապահովի Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությանը` հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնց վրա երկար տարիներ արդյունավետ աշխատել են ՌԴ սահմանապահները»։