Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավաքի նպատակն է բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկները ՀՀ կառավարության կողմից քննարկվող ծրագրերի վերաբերյալ

Մարտ 13,2024 17:26

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպում է հանրահավաք, որի մասին օրենսդրությամբ նախատեսված կարգով իրազեկվել է Երևանի քաղաքապետը և նրա կողմից ընդունվել է ի գիտություն:

Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ: Հանրահավաքում քննարկվելու են հարցեր նաև Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների ու շահերի, ինչպես նաև դրանց պաշտպանության մեխանիզմների հետ կապված:

Բոլոր մտահոգ անձանց հրավիրում ենք մասնակցելու այդ հանրահավաքին և համատեղ լուծում տալու արցախահայության ընթացիկ հիմնախնդիրներին և քննարկելու ռազմավարական անելիքները:

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է արցախյան շուրջ 40 կազմակերպություններից: Հորդորում ենք հետևել Նախաձեռնության ֆեյսբուքյան էջին հետևյալ հղմամբ:

Ինչպես նաև միանալ մարտի 6-ից մեկնարկած ստորագրահավաքին:

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031