Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը կլոր-սեղան քննարկման էր հրավիրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղարարական նախաձեռնություններ իրականացնող առաջատար գործիչներին։
Քննարկման ընթացքում դեսպանը ծանոթացավ նրանց կարևոր աշխատանքին՝ միտված խաղաղության երկխոսությանը, հակամարտությունների կանխարգելման ուսուցումներին, կրթական նախաձեռնություններին և միջսահմանային լրագրողական ծրագրերին։
Դեսպան Քվինն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն աջակցում է քաղաքացիական հասարակության խաղաղարարական ջանքերին և կարևորում է կանանց բովանդակալի ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման բոլոր մակարդակներում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Կարդացեք նաև