Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր մամուլի ասուլիսով իր ապագա մեղադրական եզրակացության հերթական հիմնավոր ապացույցն է ստեղծում։ Երեկ գրեթե ուղիղ կերպով պնդեց, որ Արցախի հարցում մշտապես եղել է այսօրվա համոզմունքին, պարզապես չի համարձակվել հասարակության հետ անկեղծ լինել, այսինքն ուշադրությո՛ւն՝ իր դիրքորոշման ձևավորումը չի կապում պատերազմի արդյունքների հետ, այլ ասում է, որ ունեցել է ի սկզբանե։
Սա պետական դավաճանության հանցակազմի պարտադիր տարրերի դրսևորում կարող է դիտարկվել, քանի որ նման համոզմունքը թաքցնելով՝ իշխանության է եկել, այդ համոզմունքով պատերազմում հանդես է եկել որպես գերագույն հրամանատար, խաբեությամբ մարտակոչով պատերազմի է հանել հազարավոր հայորդիների՝ փաստորեն հակառակ իր այդ համոզմունքի։
Կարդացեք նաև