Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տավուշի այդ գյուղերից ՀՀ զորքերը դո՞ւրս են բերվելու. Պապիկյանը չի պատասխանում

Մարտ 13,2024 14:24

«ՀՀ զինվորը կարող է կրակել՝ ըստ իրեն տրված հրամանի: Չկրակելու հրաման չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

Երեկ վարչապետ Փաշինյանը հրավիրած ասուլիսում ասել էր, որ երբեք որեւէ քննարկման ժամանակ խոսք չի եղել Տավուշից որեւէ գյուղ հանձնելու մասին, այնուամենայնիվ, որոշ գյուղերի ենթակառուցվածքներ սահմանից դուրս են, ուստի իրենք կվերակառուցեն: Նա Ոսկեպարի անունն էր տվել: Լրագրողները Պապիկյանից ճշտեցին՝ այդ հատվածից ՀՀ զորքերը դո՞ւրս են բերվելու:

Պապիկյանը չպատասխանեց՝ ասելով, թե վարչապետը բոլոր հարցերի մասին խոսել է:

Լրագրողները մի քանի ճշտումներ փորձեցին անել՝ Ոսկեպարից զորքերը դո՞ւրս եք հանելու, Պապիկյանը լուռ էր:

Հարցին՝ երբ ասում եք՝ Վազգեն Սարգսյան, ձեր ցանածի ծիլերը տվել են, ի՞նչ նկատի ունեք, այս իշխանության օրոք Արցախը հանձնվեց, իսկ Վազգեն Սարգսյանն Արցախ էր ազատագրել: Պապիկյանը հարցը լսեց, բայց չպատասխանեց, նստեց մեքենան ու հեռացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gohar says:

    Վախից կծկված, քռչոտ , խնամված , ածիլված, տեղը տեղին հագնված ՊՆ։
    -Օ,՜ դո՛ւք, ողբալի պնակալեզներ,- Ե․ Չարենց

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Սրանք հանձնելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեն։ Սրանց դեվիզներն են .
    1. տարածքներ հանձնեմ – պաշտոնս պահեմ,
    2. պաշտոնս մնա – փողեր ձեռք բերեմ,
    3. փողեր ձեռք բերեմ, կյանքս վայելեմ։
    Սրանք անհայրենիք ոչնչություններ են ու թափելու ենթակա աղբ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031