Ճամբարակի ավագանու անդամ Թաթուլ Դումանյանի մահվան պատճառ հնարավոր սպանությունը համայնքի ղեկավարի խորհրդական Սերյոժա Ավալյանը (լուսանկարում) ոչ միայն բացառում է, այլ վիրավորական է համարում:
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Դումանյանը բազմաթիվ առողջական խնդիրներ ուներ, բայց մահացել է սրտի պատռվածքից:
«Դատաբժիշկն էլ էր զարմացել, ասում էր՝ այ մարդ, էսքան հիվանդությունը վրան, սրտից է մահացել, առողջ օրգան չուներ: Մահը վրա է հասել տանը, առավոտյան հանկարծամահ է եղել, սպանությունը բացառվում է: Մեր շրջանի համար շատ գործ արած մարդ էր, շինարարարական կազմակերպություն ուներ, ինտենսիվ այգիների գաղափարն է տվել, Ճամբարակում 4 ինտենսիվ այգի է հիմնել»,-ասաց Ավալյանը:
Հիշեցնենք, որ Թաթուլ Դումանյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ