ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ հայտնում է, որ միանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA) և իրավապաշտպաններին, որոնք ԱՄՆ-ին կոչ են անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության համար։
«Վաղուց արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը քայլեր ձեռնարկի՝ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և Ադրբեջանին անվտանգության ոլորտում հետագա ցանկացած աջակցություն կանխարգելելու ուղղությամբ», – գրել է կոնգրեսականը։
I join @ANCA_DC and human rights advocates in calling for the U.S. to hold Aliyev accountable for his genocidal actions against Artsakh's Armenian population. It is past time Congress takes action to sanction his regime and prevent any further security assistance to Azerbaijan.
— Rep. Frank Pallone (@FrankPallone) March 13, 2024