Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԵՑ-ին 20 մլն դրամի չափով

Մարտ 13,2024 13:04

Այսօրվա նիստում հանձնաժողովը քսան միլիոն դրամ գումարի չափով տուգանեց ՀԵՑ ՓԲԸ-ին ցանցին միացման ժամկետները խախտելու համար:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է (2023 թվականի 1-3-րդ եռամսյակների ընթացքում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն։

Արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։

Ուստի, այսօրվա նիստում հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանեց 20 000 000 (քսան միլիոն) դրամ գումարի չափով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031