Անդրադառնալով այն հարցին, որ բազմաթիվ դեպքեր են բացահայտվել, երբ ինչ-որ մարդիկ կլորիկ գումարներ են փոխանցել ՔՊ-ին, սակայն իրենք այդ մասին տեղյակ չեն եղել՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրավապահ մարմինները հետաքննել են այդ փաստերը և հանցակազմ չեն տեսել։
Դե իհարկե, ի՞նչ հանցակազմ, ի՞նչ բան, ազնիվ հեղափոխականներն ինչ-որ անկապ մարդկանց փող են տվել, ասել «էս տար փոխանցի Նիկոլի կուսակցությանը, էս էլ՝ քեզ ճանապարհածախսի փող», կամ պարզապես անձնագրային տվյալներն են վերցրել՝ առանց որևէ բացատրության։ Ուրիշ բան, եթե այդ անկապ մարդիկ փողի մի մասը գրպանեին։ Այ այդտեղ հաստատ հանցակազմ կլիներ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: