Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի օրոք բանտերում գտնվող մարդկանց թիվն աճել է. «Ժողովուրդ»

Մարտ 13,2024 11:14

2020 թ. մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում ընթերցեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 79-րդը հետևյալն էր․ «Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը շարունակում է նվազել»։

Սակայն Նիկոլ Փաշինյանի նույն այդ ելույթի տարում, Հայաստանում ազատազրկվածների թիվը կտրուկ աճեց։ Մասնավորապես, Ժողովուրդ օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներից պարզեց, որ իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանտերը լցվել են. պատկերը հետևյալն է

• 2018թ․ – 1963
• 2019թ․ – 1556
• 2020թ․ – 1954
• 2021թ․ – 2171
• 2022թ․ – 2018

Ի դեպ, նույն պաշտոնական տվյալներով՝ 2019-2022 թվականներին Հայաստանում մահացել է 68 ազատազրկված անձ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031