«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նախկին նախագահի բնակարանի խուզարկության գործընթացից: Մասնավորապես, նրա տուն առավոտյան 9։30-ի սահմաններում գնացել են Հակակոռուպցիոն կոմիտեի 4 աշխատակիցներ ու սկսել են խուզարկությունը։ Բնակարանից տարել են հեռախոսներ, ԲԴԽ նախկին նախագահի տան անդամների համակարգիչները, ու դեռ ավելին՝ կոմիտեի մեր աղբյուրների պնդմամբ՝ ողջ խուզարկությունը տեսանկարահանվել է:
Նշենք, որ երեկ Հակակոռուպցիոն դատարանում Ռուբեն Վարդազարյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել իր տան խուզարկության վերաբերյալ, միայն նշեց, որ այն, ինչ փնտրել են, չեն գտել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։