Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը նախապես պատրաստվել էր՝ ոսկեգույն պլաստիկի կտորից Հայաստանի քարտեզ էր սարքել տվել ու համարյա ամեն հարցից հետո տեղի-անտեղի թափահարում էր. «ՉԻ»

Մարտ 13,2024 09:00

Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, իհարկե, նախորդներից ավելի դիտարժան էր։ Մարդը նախապես պատրաստվել էր՝ ոսկեգույն պլաստիկի կտորից Հայաստանի քարտեզ էր սարքել տվել (ենթադրաբար՝ մեկ անձից գնման ընթացակարգով) ու համարյա ամեն հարցից հետո տեղի-անտեղի թափահարում էր։ Ճիշտ է՝ մտավախություն կար, որ ցանկացած պահի կարող է ձեռքի անզգույշ շարժումով ջարդել-պոկել Սյունիքի մարզի հատվածն ու ասել «վա՛յ քու, արա՛․․․ դե լավ, ոչինչ, սենց է՛լ վատ չի», բայց բարեբախտաբար՝ նման բան տեղի չունեցավ։ Համենայն դեպս՝ տեսախցիկների առջև։

Իսկ ասուլիսի հիմնական նպատակներից մեկն ամենայն հավանականությամբ Ադրբեջանի վերջնագրային պահանջին արձագանքելն էր։ Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը պահանջել էր «անհապաղ վերադարձնել» Տավուշի մարզի ուղղությամբ հայկական վերահսկողության տակ գտնվող 4 ոչ անկլավային գյուղերը, Նիկոլ Փաշինյանն էլ «անհապաղ» ասուլիս էր հրավիրել՝ ասելու համար, որ պրոբլեմ չկա, տալիս է, չէ՞ որ այդ տարածքները «պլաստիկի եզրագծից» դուրս են, այսինքն՝ Հայաստանինը չեն, և ընդհանրապես՝ Հայաստանում երբեք այդ անվանումներով գյուղեր չեն եղել (այլ կերպ ասած՝ դրանք Ադրբեջանին են պատկանում)։

Դահլիճում հավաքված լրագրողներն այդպես էլ չլսեցին Նիկոլ Փաշինյանի միակ տրամաբանական պատասխանը՝ որ Ադրբեջանն այդ գյուղերը պահանջում է Ալմաթիի հռչակագրով ամրագրված սահմանները վկայակոչելով, հետևաբար՝ ինքն էլ իր հերթին պիտի վերադարձնի այդ նույն սահմանների խախտումով Հայաստանից զավթած տարածքները։

Ճիշտ հակառակը․ նա հայտարարեց, թե սկզբունքորեն համաձայն է, որ սահմանազատումն իրականացվի հատվածաբար, օրինակ՝ առաջին հերթին դա արվի Տավուշում, կամ՝ Սյունիքում, կամ՝ Վայոց Ձորում․․․ Ու դա ներկայացրեց այնպես, կարծես հերթականությունը հեչ կարևոր չէ։

Մինչդեռ եթե սահմանազատման «առաջին փուլն» իրականացվի, ասենք, Սյունիքում կամ Գեղարքունիքում, առաջինն ադրբեջանցինե՛րը պիտի դուրս բերեն իրենց զորքերը։ Իսկ Տավուշի մարզը միակն է, որտեղ «վերադարձնելու բան» ունեն ոչ թե ադրբեջանցիները, այլ մենք, դրա համար էլ նրանք հենց ա՛յդ մարզից են սկսում։ Ընդ որում՝ նախապես զգուշացնելով, որ հետագայում մտադիր չեն իրենց հերթին զորքերը դուրս բերել ՀՀ տարածքից։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031