Թուրքիայի Մանիսա նահանգի Շեհզադե շրջանում հարձակում է իրականացվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրու վրա։
Հարձակումն իրականացրած անձը կացնով մի քանի հարված է հասցրել կիսանդրուն, ինչի հետևանքով այն վնասվել է։ Տեղի բնակիչների վկայությամբ՝ նախքան հարվածելը նա բղավել է «Կուռքերին ե՞ք պաշտում»։
Այնուհետև բնակիչները միջամտել են դեպքին և կարողացել խլել կացինը նրա ձեռքից։ Հարձակումն իրականացրած անձը բերման է ենթարկվել, այնուհետև ցուցմունք տալուց հետո ազատ արձակվել։
Կարդացեք նաև
Ermenihaber.am