Գեղարվեստի պետական ակադեմիայի նախկին ռեկտոր Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով և թվում է որ ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, բայց այն ամենը ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում են: Իհարկե խոսքը փակման մասին չի, այլ այսպես կոչված օպտիմալիզացման և ինչ որ տարածք հետագայում տեղափոխման, մի անգամից ասեմ որ չկա մեկը Ակադեմիայում որ համաձայն լինի այս ծրագրերին և անհասկանալի է թե առանց մեր համաձայնության ոնց պետք է իրականացնեն այդ ամենը: Ակադեմիան երեկ չի ստեղծվել 80 տարվա փառապանծ պատմություն ունի, կերպարվեստի Հայաստանի միակ բուհն է և արժանի չի այս վերաբերմունքին»:
Կարդացեք նաև