Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի, ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական նիստը:
Ըստ հայցի, Վլադիմիր Գասպարյանը 2015-ին դստերը նշանակել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնում: Սակայն վերջինս ծառայության չի ներկայացել, առանց զեկուցագրերի և հրամանների բացակայել է Հայաստանից։
Լեւոն Երանոսյանը երեք տարվա ընթացքում ոչ մի կանխարգելիչ միջոցառում չի ձեռնարկել: Ավելին, ոստիկանության զորքերի ֆինանսական բաժնի պետի օժանդակությամբ, յուրաքանչյուր ամիս նրան աշխատավարձ է վճարվել։ Արձակուրդայինների, պարգևատրումների և աշխատավարձի ընդհանուր հաշվարկով՝ ոստիկանապետի դստերը վճարվել է խոշոր գումար։
Լեւոն Երանոսյանը լավատեղյակ է եղել, որ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին մնալու դեպքում Վ. Գասպարյանի դստերը չի կարող շնորհել փոխգնդապետի զինվորական կոչումը և 2018-ին հանձնարարել է կազմակերպել նրան բարձր պաշտոնի նշանակելու գործընթացը։
Կարդացեք նաև
Այսօր Հարցաքննվեց Գուրգեն Գրիգորյանը, որից հետո պետք է հարցաքննվեր Լեւոն Երանոսյանը, որը սակայն օգտվեց լռելու իր իրավունքից:
Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւ, որը դատական նիստին չէր ներկայացել, հեռախոսազանգով դատարանին տեղյակ էր պահել, որ միջնորդություններ ունի ներկայացնելու եւ խնդրում է դատական նիստը հետաձգել: Նիստի հետաձգվեց: Միջնորդությունները կքննարկվեն մարտի 19-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ