Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով, նա արդեն վեց ամիս է՝ բանտում է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Կյանքումս առաջին անգամ դատարան եմ այցելել ոչ որպես մեղադրյալ (Ադրբեջանում՝ Արցախ այցելելու համար) և ոչ որպես մեղադրող (Ստրասբուրգի Եվրոպական դատարանն ընդդեմ Ադրբեջանի՝ ապօրինի ձերբակալության, խոշտանգումների և սպանության փորձի համար), այլ որպես այցելու։
Հայաստանի դատարանները բաց են, դատարանի թույլտվությամբ կարող եք ներկա գտնվել ցանկացած դատական նիստի և լուսանկարել այնտեղ։
Այս դեպքում գործը շատ հնչեղ է՝ հասարակական գործիչ Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով։ Նա արդեն վեց ամիս է՝ բանտում է։
Կարդացեք նաև
Լավն այն է, որ Ադրբեջանում իմ փորձի համեմատ` մեղադրյալին ձեռնաշղթաներով վանդակում չեն պահում, դատարանի դահլիճում դիմակավորված ավտոմատներով ապուշ ծաղրածու չկա:
Վատը՝ մնացած ամեն ինչն է»,- գրել է նա: