Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի խոշորագույն բանկը՝ «Սբերբանկ»-ը, իր ապրանքանիշն է գրանցել ՀՀ-ում. «Sputnik Արմենիա»

Մարտ 12,2024 20:40

Ռուսաստանի խոշորագույն բանկը՝ «Սբերբանկ» ՀԲԸ-ն, իր ապրանքանիշն է գրանցել Հայաստանում:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի կայքից, բանկն իր ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացրել է 2023 թվականի մայիսի 29-ին: Գրասենյակը հայտը բավարարել է 2024 թվականի հունվարի 29-ին։

Սա դեռ չի նշանակում, որ «Սբերբանկն» ուզում է բանկային գործունեություն իրականացնել Հայաստանում։ 2016 թվականին նույն կերպ իր ապրանքային նշանը Հայաստանում գրանցել է «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունը (2013 թվականին «Սբերբանկը» գնել է այդ ընկերությունը): Բայց «Տրոյկան» երբևէ չի դիմել Հայաստանում ներդրումային ընկերության լիցենզիա ստանալու համար և այստեղ դուստր ձեռնարկություն չի բացել։

Ամենայն հավանականությամբ, գրանցումը կատարվում է, որ կողմնակի անձիք չօգտագործեն լոգոն (օրինակ, «սև» վարկային կազմակերպությունները` «Մենք կօգնենք բոլոր ցանկացողներին արագ գումար ստանալ» հայտարարություններով)։

Sputnik Արմենիան մեկնաբանության հարցում է ուղարկել «Սբերբանկի» մամուլի ծառայություն, առայժմ պատասխան չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031